-
20.03.2014|
11:45
Մարտի 19-ին, մշակույթի նախարարությունում կայացել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
-
20.03.2014|
11:40
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Երևանի քաղաքապետը ավագանու նիստում անդրադարձել է հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ շրջանառվող լուրերին և հայտարարել, որ ուղեվարձը ապրիլի 1-ից չի բարձրանա։
-
20.03.2014|
11:36
ՈՒկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԱՊՀ նախագահությունը և սկսել կառույցից դուրս գալու գործընթաց: Այս մասին հայտարարել է խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը:
-
19.03.2014|
17:40
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ասել է, թե Գյուլիստանի հաշտության պայմանագրի փաստաթղթերի համաձայն՝ Ղարաբաղը Ռուսաստանի տարածք է և ուրեմն կարող է միանալ Ռուսաստանին: Եվ դեռ ավելին` ՌԴ-ին կարող է միանալ և Հայաստանը:
-
19.03.2014|
17:02
Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Օլլի Ռենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովն ընդունել է որոշում՝ շարունակելու ՈՒկրաինային տրամադրել մեկ միլիարդ եվրո ֆինանսական օգնություն:
-
19.03.2014|
16:59
Նկարիչներ Թաիր Սալախովի, Այդան Սալախովայի և ճարտարապետ Յուրի Գնեդովսկու անուններն անհետացել են մշակույթի գործիչների այն ցուցակից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում ՈՒկրաինայի և Ղրիմի հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը: ՌԴ-ի մշակույթի նախարարության կայքում տեղադրված նամակի ներքո կար 511 ստորագրություն, իսկ մարտի 14-ին տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված էր 514 մարդու անուն:
-
19.03.2014|
16:56
Այսօր ԱԺ-ում ոչիշխանական ուժերը համատեղ նիստ էին հրավիրել, որի ավատից հետո ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ քառյակը մի քանի հարցերի շուրջ համաձայնության է եկել:
-
19.03.2014|
16:09
Ղրիմի իշխանությունները պատրաստվում են ազգայնացնել 130 տուրիստական ենթակառուցվածքներ, որոնք ՈՒկրաինայի հանրային սեփականությունն են: Այդ մասին ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է Ղրիմի առողջավայրերի նախարար Ելենա Յուրչենկոն:
-
19.03.2014|
16:06
2014 թվականի պետբյուջեում 20 միլիոն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար, տեղեկացնում է կառավարության տեղեկատվության վարչությունը:
-
19.03.2014|
16:04
«Dasaran.am» կրթական ծրագիրը չորս տարվա աշխատանքի արդյունքում այսօր արդեն իր ցանցում ընդգրկում է ՀՀ 1400 դպրոցներից շուրջ 1000-ը: Կրթական ծրագրի ցանցից օգտվում է 738482 մարդ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ):